0 8000 1007
girl girl

Ծրագրեր

Երեխայակենտրոն գործունեության 16 տարիների ընթացքում ՄԶՀ-ն իրականացրել է 40-ից ավելի ծրագրեր, որոնք միտված են եղել աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, նրանց ներառմանը հասարակություն, աջակցելու Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը, զարգացնելու նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները, զարգացնելու երեխաներին մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում գործող մասնագետների՝ դիդակտիկ նյութերով և, մասնավորապես, խաղերով աշխատելու կարողությունները, ուսումնասիրելու նախադպրոցական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը և ներառականության բաղադրիչը, զարգացնելու երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների անձնակազմերի կարողությունները և այլն: