Մեր գործընկերները

WV LOGO (Armenian) Մանկական զարգացման հիմնադրամը, որ ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին, նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում: Այդ ժամանակահատվածում ավելի քան 600 երեխա օգտվել է կենտրոնի տարբեր ծառայություններից : Կազմակերպվել են սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների և երեխաների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթության և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար: Կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը անընդհատ է, ձեռք ձեռքի տված մենք շարունակում ենք աշխատել հանուն Հայաստանի մանուկների բարօրրության:

  last

Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ 2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են թվով 10 «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։

old-inecobank1_169127198

ՄԶՀ-Ինեկոբանկ համագործակցությունը Հայաստանում բացառիկ նախաձեռնություններից է, որը խթանում է հասրակական կառույցների և տեղական բիզնեսի միջև բարեգործական մշակույթի զարգացումը: Համագործակցությունը  մենկնարկել է 2013թ-ից, որի շրջանակներում կենտրոնում՝ ծառայություններ ստանալու նպատակով հերթագրված երեխաների սպասման ցուցակից հստակ սահմանված չափանիշներով /անհապաղ աջակցության կարիք, ներառման անհրաժեշտություն, ընտանիքի`համագործակցելու մոտիվացիա, սոցիալական անապահովություն/ ընտրվեցին 19 երեխաներ, ովքեր ստացան համապատասխան մասնագիտական ծառայություններ: