25 Feb.2016

«Մանկական զարգացման հիմնադրամ»-ում սույն թվականի Մարտի 1-ից գործում է «Ներդաշնակ մանկիկ» զարգացման ծառայությունը: Ծառայության առանձնահատկությունը՝ երեխայի ընդհանուր զարգացմանն ուղղված հատուկ մշակված ծրագիրն է, որի նպատակը՝ մտածող, ստեղծագործ, ազատ ու անկաշկանդ անհատ մեծացնելն է: Ծրագիրը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար:
Ամեն աշատանքային օր, ժամը՝ 10:00- 14:00:
Ծրագրի շրջանակներում երեխաները.
- Կուսումնասիրեն կերպարվեստի մի քանի ճյուղ,
- Կմասնակցեն հեքիաթաթերապիայի պարապմունքի,
- Կծանոթանան երաժշտական որևէ ուղղության, կնվագեն երաժշտական տարբեր գործիքներ, կերգեն,
- Կզբաղվեն տիկնիկագործությամբ,
- Կխաղան զարգացնող խաղեր՝ ինչպես կենտրոնի ներսում, այնպես էլ բակում,
- և այլն: