0 8000 1007
girl girl
Պատմություն
2002թ.-ն էր, երբ «Մանկական զարգացման կենտրոնը» «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ Հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրերի շրջանակներում սկսեց աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ ապահովելով նրանց ներդաշնակ զարգացումը և ներառումը հասարակություն:  Գործունեության 7 տարիների ընթացքում ավելի քան 300 երեխա կենտրոնում գործող մասնագետների օգնությամբ իրենց կյանքի գունապնակը լցրեց նոր՝ ավելի պայծառ գույներով: Ժամանակն էր ստեղծել ավելի ամուր հիմքեր. ընդլայնել աշխատանքի շրջանակը, փոփոխություն մտցնել էլ ավելի շատ երեխաների կյանքում: 2009թ-ը բեկումնային էր. ծնվեց  «Մանկական զարգացման հիմնադրամը»՝ շարունակելով իրականացնել կենտրոնի ստանձնած առաքելությունը: 2009թ.-ից մինչ օրս Հիմնադրամը փոխել է ավելի քան 1550 երեխայի կյանք: Ներկայումս ամսական ավելի քան 355 երեխա ժպիտով է լցնում ՄԶՀ-ի գունավոր ու հյուրընկալ մոլորակը՝ անձնակազմի մոտ ամրապնդելով երեխաների կյանքը շարունակաբար ավելի լավը դարձնելու ձգտումը: