Մանկական զարգացման հիմնադրամ Նվիրաբերել Մանկական զարգացման հիմնադրամ Նվիրաբերել Մանկական զարգացման հիմնադրամ Նվիրաբերել Մանկական զարգացման հիմնադրամ Նվիրաբերել
Ինչով ենք մենզ զբաղվում

Հիմնադրամն ունի 3 հիմնական ուղղություն

Մասնագիտական ծառայություններ

Հիմնադրամի «ԶարՄան» զարգացման կենտրոնում մատուցում է հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, էրգոթերապիստի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ:

Սոցիալական ձեռնարկատիրություն

«ԶարՄան»-ը նաև սոցիալական ձեռնարկատիրություն է, որն արտադրում է էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղեր և խաղալիքներ, խոսող տետրեր: Ստացված շահույթն ուղղվում է սոցիալական ծրագրերի իրականացմանը։

Դրամաշնորհային ծրագրեր

Հիմնադրամն իրականացնում երեխաների պաշտպանությանը, Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացմանն ինչպես նաև երեխաների ոլորտում աշխատող մասնագիտակն հանրույթի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր։

Մեր մասին

Սիրով երեխաների կողքին 

հանուն զարգացման

Մենք աջակցում ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին

Մեր ուղին

Ներառական կրթություն ծրագրից դեպի ՄԶՀ

Մեր որդեգած սկզբունքով  և ամենօրյա բարեխիղճ աշխատանքով նպատակ ունենք ճանաչելի լինել աշխատանքի և արդյունքի մեր ուրույն ձեռագրով ու ձեռքբերումներով, տեսանելի նպաստ բերել մեր երկրում երեխաների պաշտպանության ոլորտի առաջընթացին:

Պաշտոնապես բացվեց Մանկական զարգացման հիմնադրամը

2009 թ.-ին գրանցվեցինք որպես առանձին հիմնադրամ։ Այդ օրվանից ի վեր հիմնադրամն իրականցնել է ավելի քան 60 սոցիալական ծրագիր և ամսական կտրվածքով ծառայություններ մատուցել ավելի քան 120 երեխայի։ 

ԶարՄան էկոլոգիապես մաքուր խաղեր և «խոսող տետրեր»

2002-ից գործող դիզայն լաբորատորիայի հիմքի վրա Հիմնադրամը 2016-ին գրանցեցեց «ԶարՄան» ապրանքանիշը: «ԶարՄան»-ը զբաղվում է «խոսող տետրերի» և էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղերի ստեղծմամբ և արտադրությամբ, իսկ ստացված եկամուտն ուղղվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաներին անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների մատուցմանն ու այլ սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Սիրով շարունակում ենք մեր աշխատանքը

2009թ.-ից մինչ օրս Հիմնադրամը փոխել է ավելի քան 5000 երեխայի կյանք: Երևանի «ԶարՄան» զարգացման կենտրոնին միացել են նաև Արենիի, Ջերմուկ և Վայքի կենտրոնները։ Այժմ ամսական ավելի քան 400 երեխա ժպիտով է լցնում ՄԶՀ-ի գունավոր ու հյուրընկալ մոլորակը, իսկ մեր սոցիալական ծրագրերը շարունակում են դրական փոփոխություն բերել մեր թիրախային մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք և Վայոց ձոր։