Մեր մասին

Մանկական զարգացման հիմնադրամը (ՄԶՀ) ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին: Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից  գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանյան մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրերի շրջանակներում: 2002-2016թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում  տարբեր ծառայություններ և աջակցություն է ստացել  ավելի քան 2000 երեխա: Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և ներառական հասարակության կերտմանը: Մանկական զարգացման հիմնադրամը մատուցում է հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, արտ թերապևտի, ֆիզիոթերապևտի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ: Հիմնադրամը իրականացնում է սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների և դերակատարների համար, նպաստում է մասնագիտական մեթոդաբանական բազայի հարստացմանը: Հիմնադրամում գործում է «Մենք ենք» ներառական թատերախումբ, որտեղ երեխաները, անկախ իրենց կարգավիճակից, ստեղծում են արվեստ՝ խթանելով մշակութային երկխոսությունն ու չեզոքացնելով կարծրատիպերը: Հիմնադրամը զբաղվում է «Զարման» զարգացնող խաղերի արտադրությամբ` խթանելով երեխայի զարգացման բնականոն ընթացքը, նպաստելով երկրի տնտեսական հզորացմանը և հաշմանդամություն ունեցող երիտասարդների և երեխաների ծնողների զբաղվածությանը: Հիմնադրամի կառավարման մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որը ունի 8 անդամ:   Ներկայումս Խորհուրդը ունի հետևյալ կազմը՝ Խորհրդի նախագահ՝ Ժիրայր Էդիլյան Խորհրդի Անդամներ՝ Շաղիկ Մարուխյան, Աիդա Առաքելյան, Մերի Ներսիսյան, Լիանա Պողոսյան, Դավիթ Թումասյան, Շաքե Հովհաննիսյան Նաիրա Մաթևոսյան: