Խաղեր տանը. լսողական ընկալման զարգացում

Խաղեր տանը. լսողական ընկալման զարգացում

      Ներկայացpexels-photo-105855նում ենք հոդվածների շարք՝ խաղեր տանը: Ամեն անգամ կներկայացնենք հոգեկան որևէ ոլորտի զարգացմանն ուղղված խաղերի շարք, որոնք կարող եք կիրառել երեխաների հետ տանը: Եվ այսպես՝ այս անգամ կներկայացնենք երեխայի լսողական ընկալմանն ուղղված մի քանի խաղ: 

Լսել և հավաքել

      Երեխան պարկից հանում է իր սիրած խաղալիքները, անվանում դրանք, գդալով կերակրում` ասելով` համ, համ, համ: Այնուհետև  առաջարկեք լսել-արտաբերել-վերցնել համապատասխան խաղալիքը և դնել պարկի մեջ:

Լսել և սոսնձի՛ր

      Երեխայի առջև` սեղանին,  թուղթ դրեք, որտեղ պատկերված է, օրինակ, անտառ: 2-3-4 կենդանու նկարներ դրեք նրա առջև և հարցրեք` ով է ապրում անտառում, այնուհետև երեխայի հետևից, որպեսզի նա չտեսնի ձեր շուրթերի շարժումը, ասեք` արջ: Լսելով բառը` երեխան սոսնձում է համապատասխան կենդանուն թղթի վրա:

Խաղ տիկնիկի հետ

      Երաժշտության տակ երեխան տիկնիկին պարեցնում է: Երբ երաժշտությունը դադարում է, նա տիկնիկին և իրեն ծածկում է շորով, ձեռքերը դնում գլխի տակ և քնում: Նորից հնչում է երաժշտությունը, երեխան և տիկնիկը արթնանում են և սկսում են նորից պարային շարժումներ կատարել: Եվ այդպես մի քանի անգամ. Երաժշտության տակ պարում են, դադարի ժամանակ քնում:

      Ահա մի քանի խաղ լսողական ընկալումը զարգացնելու համար, հուսով ենք այս խաղերը կօգնեն ձեզ և ձեր երեխային: