ԳԻՏԵԼԻՔ՝ ՀԱՆՈՒՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ

ԳԻՏԵԼԻՔ՝ ՀԱՆՈՒՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ
ԳԻՏԵԼԻՔ՝ ՀԱՆՈՒՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ
Ծրագրի նպատակն է կիրառելով նոր տեխնոլոգիական միջոցներ, նպաստել  երեխաների և  մասնագետների անհատական աճին՝ խթանելով նրանց ներառման գործընթացին և հաջողակ լինելու հնարավորությունների ընդլայնմանը: Ծրագրի արդյունքում Եղեգնաձոր և Ապարան քաղաքների 2 դպրոցներում, Վայք և Ապարան քաղաքների 2 նախակրթարանների ուսումնամասնագիտական անձնակազմի համար իրականացվել են վերապատրաստումներ, իսկ այնուհետ եռամսյա ժամանակահատվածում տրամադրվել մասնագիտական սուպերվիզիա: Միաժամանակ, կրթական չորս հաստատություններում ստեղծվել են երեխայի զարգացման անկյուններ, որոնց վերազինվել են Մանկական զարգացման հիմնադրամի հեղինակած զարգացնող խաղերի փաթեթով՝ խթանելով տվյալ կրթական հաստատություններ հաճախող երեխաների բնականոն զարգացումը: Ծրագրի շրջանակներում ստեղծվել են զարգացնող օնլայն երկու խաղեր՝ «Մեր օրը» և «Եկեք մտածենք» մանուկների և դեռահասների համար: 16-20 տարեկան 15 պատանիների համար կազմակերպվել է Հաջողակների ակումբ Երևանում, որտեղ քննարկվել են բազմաթիվ թեմաներ, հրավիրվել են տարբեր բնագավառներ ներկայացնող հյուրեր, ովքեր կիսվել են իրենց հաջողության պատմություններով՝ ոգեշնչելով երիտասարդներին ապագայի կերտման հնարավորությունների բազմազանությամբ:   10857971_988093797885140_1436989212855745199_n 10612706_975221312505722_274346650809121019_n 10552452_975231859171334_2498330015538345304_n10600617_954952041199316_8697540405354074561_n12239984_1183606158333902_1999905311808636037_n11742730_1116614488366403_6973363593301331601_n10425408_975221439172376_5461689440288938524_n

10369702_954952207865966_4103922064390882412_n10858371_988093884551798_8981769687286543923_n10624745_988093814551805_5037282856556584245_n11750715_1116614615033057_7209109628968821081_n10868025_988093864551800_3450586528200132064_n10600587_954952114532642_1269754703574211351_nCucanak