15 Feb.2017

«Beeline»-ը և Մանկական զարգացման հիմնադրամը համատեղ իրականացնում են «Երեխայի խոսքի ուժը» ծրագիրը:
Հայաստանի Արարատի մարզի Այնթափ և Նոր Խարբերդ, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան, Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր և Վայք համայնքներում «Beeline»-ը և Մանկական զարգացման հիմնադրամը իրականացնում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակներում առաջին հանրային իրազեկման միջոցառումների շարքը։ Ծրագրայի կարևոր նախադրյալ է հանդիսանում ՏԻՄ – ՀԿ – Տեղական բիզնես համագործակցությունը, ազդարարելով հետագա երեխայակենտրոն համատեղ աշխատանքների սկիզբը համայնքներում: Այս նախադեպը նպատակն ունի նաև խթանելու երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը Հայաստանում:






















