Կարևոր է առաջին 1000 օրը

Կարևոր է առաջին 1000 օրը
Կարևոր է առաջին 1000 օրը
«Կարևոր է առաջին 1000 օրը» հանրային միջոցառումների շարքը ուղղված էր մանուկների առողջության և սնուցման բարելավմանը: Կյանքի առաջին 1000 օրերը` ներարգանդային կյանքի 9 ամիսը և կյանքի առաջին 2 տարին, կանխորոշում են մանկան առողջ ապագան: Այդ տարիներին աճի և զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել անգամ լավագույն սնուցման և խնամքի պարագայում: Վաղ մանկության շրջանում երեխաների կերակրման ճիշտ գործելակերպը և մինչև վեց ամիս բացառապես կրծքով սնուցումը, ժամանակին հավելյալ սնուցման կազմակերպումը, հնարավորինս երկար կրծքով կերակրումը վաղ մանկության զարգացման, մանկական հիվանդացության և մահացության իջեցման կարևորագույն նախադրյալներն են: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացված, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված` «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում Մանկական Զարգացման հիմնադրամը Հայաստանի 10 մարզերի 20 քաղաքներում կազմակերպել և իրականացրել է 3 տիպի 42 հանրային միջոցառում, որոնց ներկա են գտնվել ավելի քան 9000 մասնակից: Միջոցառումների ուղղված են եղել երիտասարդ և ապագա ծնողների շրջանում կրծքով սնուցման և վաղ տարիքի երեխաների հավելյալ սնուցման սկզբունքների մասին տեղեկացվածության բարձրացմանը և երեխաների առողջ սնուցման և պատշաճ խնամքի մշակույթի ձևավորմանը: Միջոցառումների մասնակիցները հնարավորություն են ստացել համատեղել հաճելի ժամանցը և երեխայի ճիշտ սնուցման մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունը:   01DSC_0077 DSC_0035 DSC_0028DSC02504 DSC_0111 DSC_0086 DSC_0078 DSC02455 DSC_0023