Աջակցություն ՀՀ-ում սոցիալական ոլորտի բարեփոխումներին

Աջակցություն ՀՀ-ում սոցիալական ոլորտի բարեփոխումներին
Աջակցություն ՀՀ-ում սոցիալական ոլորտի բարեփոխումներին
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի, Մանկական զարգացման հիմնադրամի և Քաունթերփարթ Ինթերնեշնլ (ՔԻ) կազմակերպության հետ ձեւավորած կոնսորցիումի շրջանակներում իրագործել է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում սոցիալական պաշտպանության կատարելագործմանն ու կայունությանը՝ արդյունավետորեն արձագանքելու քաղաքացիների կարիքներին և հոգսերին: Ծրագրի ուղղված է եղել՝
  1. քաղաքացիներին մոբիլիզացնել և հզորացնել համապատասխան կարողություններով, որպեսզի նրանք կարողանան մասնակից դառնալ ՀՀ կառավարության վերջերս ներկայացրած սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային համակարգի և երեխաների պաշտպանության ծառայությունների վերաբերյալ սոցիալական ոլորտի բարեփոխումների մշտադիտարկմանը,
  2. ամրապնդել ՔՀԿ-ների կարողությունները այդ բարեփոխումները մշտադիտարկելու և որակյալ ծառայություններ մատուցելու համար՝ ինտեգրացված սոցիալական ծառայությունների սկզբունքներին համահունչ,
  3. ՔՀԿ-ներին ներգրավել մշտադիտարկման և սոցիալական ոլորտի այս բարեփոխումների իրագործման համար  քարոզչության իրականացմանը,
մշակել փաստերի վրա հիմնված առաջարկություններ-հանձնարարականներ՝ հետագա բարեփոխումները    կատարելագործելու և սոցիալական իրավունքները  առավել լավ պաշտպանելու համար: