Աշխատակազմ

ՏՆՕՐԵՆ  – Լուսինե Սիմոնյան
ՏՆՕՐԵՆ – Լուսինե Սիմոնյան
  • Կրթություն/գիտ. աստիճան – Երևանի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի շրջանավարտ: Երիտասարդ ղեկավարների Բլեդի կառավարման դպրոցի շրջանավարտ: Անգլերենի/գերմաներենի մասնագիտացմամբ մանկավարժ
  • ԱՅԼ / Անձնական – Մանկական զարգացման հիմնադրամում աշխատում է 2010թ-ից: 1999թ-ից ընդգրկված է Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող զարգացման ծրագրերում: Աշխատել է կանանց, երիտասարդների, համայնքային և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների հետ: Կարևորում է դրական մտածելակերպի արդյունքում առաջընթացը, ինչպես նաև, յուրաքանչյուր անհատի, աշխատակցի ներդրումն ու նվիրումը միջավայրը երջանիկ դարձնելու համար: Սիրում է երեխաներին և հավատում, որ սիրելու և սիրվելու միջավայրում դաստիարակված երեխաները, իսկապես, կարող են աշխարհը դարձնել ավելի լավն ու բարի:
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ/ԳՈՐԾԱՎԱՐ/ԾՐԱԳՐԵՐԻ ՕԳՆԱԿԱՆ – Քրիստինե Բաղդասարյան
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ/ԳՈՐԾԱՎԱՐ/ԾՐԱԳՐԵՐԻ ՕԳՆԱԿԱՆ – Քրիստինե Բաղդասարյան
  • Կրթություն/գիտ. աստիճան  –  Կառավարման հոգեբանության և մենեջմենթի բակալավրի աստիճան: Գործավար/ռեֆերենտ օտար լեզվի իմացությամբ:
  •  ԱՅԼ / Անձնական – Մանկական զարգացման հիմնադրամի կենտրոնում  աշխատում է 2007թ-ից:  Տարբեր կարիքներ և խնդիրներ ունեցող երեխաների աջակցման ոլորտում աշխատում է 1994 թ-ից: Շատ է սիրում  երեխաներին և իր ներուժը ծառայեցնում է իր շրջապատի երեխաներին ու մարդկանց աջակցելու և սատարելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ – Օֆելյա Սերոբյան
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ – Օֆելյա Սերոբյան
  • Կրթություն/գիտ. աստիճան  – Երևանի պետական համալսարան, Սոցիոլոգիայի ֆակուլտետ, Սոցիալական աշխատանքի բաժին Բակալավրի աստիճան
  •  ԱՅԼ / Անձնական – Մանկական զարգացման հիմնադրամում աշխատում է 2012թ.-ից: Սոցիալական աշխատանքի ոլորտում աշխատում է 2010թ-ից: Իր մասնագիտության մեջ արժևորում է ընտանիքների հետ տարվող հիմնավոր և շարունակական աշխատանքը, որը տալիս է իրական և մնայուն արդյունքներ: Ամուսնացած է ունի 1 տղա:
ԾՐԱԳՐԵՐԻ ՕԳՆԱԿԱՆ/ ՄԶՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ և ԽԱՂԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ – Մարինե Սաֆրաստյան
ԾՐԱԳՐԵՐԻ ՕԳՆԱԿԱՆ/ ՄԶՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ և ԽԱՂԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ – Մարինե Սաֆրաստյան
  • Կրթություն/գիտ. աստիճան  –Բուժքույր
  • ԱՅԼ / Անձնական – Մանկական զարգացման հիմնադրամի կենտրոնում  աշխատում է 2010թ-ից:   Շատ է սիրում երեխաներին և փորձում է նրանց յուրաքաչյուր օրը դարձնել ավելի հետաքրքիր:
ՀՈԳԵԲԱՆ – Թամարա Շամխարյան
ՀՈԳԵԲԱՆ – Թամարա Շամխարյան
  • Կրթություն/գիտ. աստիճան – ԵՄՊՀ Հոգեբանության ամբիոնի հայցորդ: Մանկական հոգեբան /ՎՊՄՀ/
  • ԱՅԼ / Անձնական – Մանկական զարգացման հիմնադրամում աշխատում է 2010թ-ից: Ներառական կրթության ոլորտում աշխատում է 1993թ-ից: 1993թ-ից մինչ օրս աշխատում է նաև ՀՀ Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում` որպես հոգեբան: Մասնակցել է հատուկ հոգեբանության ոլորտի միջազգային (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Իսրայել) և տեղական մի շարք դասընթացների: Մարդկանց մեջ ամենաշատը կարևորում է անկեղծությունը: Ամուսնացած է, ունի 2 որդի:
ԼՈԳՈՊԵԴ – Ալինա Համբարձումյան
ԼՈԳՈՊԵԴ – Ալինա Համբարձումյան
  • Կրթություն/գիտ. աստիճան –Նախադպրոցական հատուկ մանկավարժության և հատուկ հոգեբանության բակալավր: Լոգոպեդի մասնագիտական որակավորում: Բուժքույրի մասնագիտացում:
  • ԱՅԼ / Անձնական – Մանկական զարգացման հիմնադրամում աշխատում է 2010թ-ից: Ներառական կրթության ոլորտում աշխատում է 2002թ-ից: Ունի Բոբատի և Աֆոլտրի մեթոդներով աշխատելու որակավորում: Մասնակցել է վաղ և նախադպրոցական տարիքի լսողության խանգարում ունեցող երեխաների հետ աշխատանքի վերապատրաստման դասընթացների: Ամուսնացած է, ունի 2 որդի:
ԼՈԳՈՊԵԴ/ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ  – Մարիետա Աշիկյան
ԼՈԳՈՊԵԴ/ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ – Մարիետա Աշիկյան
  • Կրթություն/գիտ. աստիճան – Լոգոպեդիայի-Հատուկ մանկավարժության բակալավր:
  • ԱՅԼ / Անձնական – Մանկական զարգացման հիմնադրամում աշխատում է 2010թ-ից: Ներառական կրթության ոլորտում աշխատում է 2005թ-ից: Մասնակցել է հատուկ մանկավարժության, լոգոպեդիայի և արատաբանության ոլորտին առնչվող մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացների: Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
ԱՐՏ – ԹԵՐԱՊԵՎՏ – Մարիաննա  Փահլևանյան
ԱՐՏ – ԹԵՐԱՊԵՎՏ – Մարիաննա Փահլևանյան
  • Կրթություն/գիտ. աստիճան  – Անձի հոգեբանության և խորհրդատվության մագիստրոս,  Հոգեբանության և փիլիսոփայության բակալավր:
  • ԱՅԼ / Անձնական – Մանկական զարգացման հիմնադրամի կենտրոնում  աշխատում է  2014թ-ից:  Ունի բազմաթիվ տաղանդներ, ինչպիսիք են գրելը, նկարելը, երգելն ու նվագելը: Սիրում է կյանքը: Երեխաներին համարում է իր կյանքի ամենաթանկ բանը: Ամուսնացած է, ունի աղջիկ «հրաշքների աշխարհից»:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ – Գոհար Գևորգյան
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ – Գոհար Գևորգյան
  • Կրթություն/գիտ. աստիճան  – Կար ու ձևի մասնագետ
  • ԱՅԼ / Անձնական – Մանկական զարգացման հիմնադրամում աշխատում է 2014թ-ից: Շատ է սիրում երեխաներին և պատրաստակամ է իր ներուժը ծառայեցնելու նրանց բարօրության համար: Ամուսնացած է, ունի երկու դուստր և թոռնուհի