Ներառական Թատրոն «Մենք Ենք»

Մանկական զարգացման հիմնադրամի «Մենք ենք» ներառական թատրոնը գործում է 2003թ-ից, երբ կենտրոնը իր գործունեությունը ծավալում էր ՎՎ Հայաստանի «Ներառական կրթություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը բացի այն, որ ունի թերապևտիկ բնույթ հատուկ կարիքներով երեխաների համար` նաև նպատակ ունի օգնելու մասնակից բոլոր երեխաներին ինքնահաստատվելու, ստեղծագործ մոտեցումներ ձեռք բերելու, ինչպես նաև իրազեկելու հասարակությանը երեխաների անհատական առանձնահատկությունների և դրանց անհատական մոտեցումների մասին: Ներառական թատրոնը նախորդ տարիներին մեծ հաջողություններ է ունեցել, սակայն ելույնթերը եղել են սիրողական մակարդակով և հյուրախաղերը ներառել են միայն Երևանում գործող ներառական մանկապարտեզները և դպրոցները: 2012թ-ից ԱրմենՏել ՓԲԸ-ի հովանավորությամբ բեմադրված «Բիլ Մեղվիկը» և «Անսպասելին» ներկայցումներով, թատերախումբը հյուրախաղերով հանդես եկավ Հայաստանի տարբեր մարզերում և խթանեց ներառական կրթության  զարգացմանը: 2014թ-ին թատրոնի նոր ծրագրում կընդգրկվել են 28 երեխաներ, որոնք ընտրվել են մասնագետների կողմից սահմանված չափանիշների հիման վրա: Նոր ներկայացման սցենարը  ստեղծվեց Վիլիամ Սարոյանի պատմվածքների հիման վրա` երեխաների հետ աշխատանքի արդյունքում: Իրենք` երեխաները մասնակցեցին այդ գործընթացին, իրենց մտքերն ու տեսակետները արտահայտելով ստեղծեցին «Ես և Դու» ներկայացումը, որը ցուցադրվեց Երևանի, Թալին, Ապարան և Գյումրիի ներառական  տարբեր դպրոցներում: