0 8000 1007
«ԶարՄան»-ը սոցիալական ձեռնարկատիրություն է, որը ստեղծվել է 2016-ին` Մանկական զարգացման հիմնադրամում  գործող դիզայն լաբորատորիայի հիմքի վրա:Այստեղ, սկսած դեռևս 2004 թվականից, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ստեղծվում էին զարգացնող խաղերի նախատիպեր: Դրանց մշակման գործընթացում ներգրավված էր բազմամասնագիտական խումբ /հոգեբան, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, նկարիչ-դիզայներ, դերձակ, ատաղձագործ/: Վերջիններս, երեխաների հետ իրենց աշխատանքի ընթացքում, բացահայտում էին նրանց կարիքները՝ այդպիսով ստեղծվող զարգացնող խաղերն առավելագույնս ծառայեցնելով երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը:

«ԶարՄան» ապրանքանիշը ստեղծվել է՝  իրականացնելու երկու նպատակ:

Մի կողմից՝ իրացնել և առարկայական դարձնել  խաղերի և խաղալինքերի կիրառմամբ երեխաների զարգացմանն ուղղված բազմամասնագիտական խմբի փորձը և հասանելի դարձնել այն ավելի լայն շրջանակների համար: Այս ամենի հետ մեկտեղ տեղական շուկա ներկայացնել էկոլոգիապես մաքուր և որակյալ հայկական արտադրանք:                                                                                 Մյուս կողմից, խաղերի և խաղալիքների վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղել Մանկական զարգացման հիմնադրամ՝ իրականացնելու Հիմնադրամի սոցիալական ծրագրերը, ինչպիսիք են՝ սպասման ցուցակում հերթագրված սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաներին մասնագիտական ծառայությունների տրամադրումը, համայնքային զարգացման սոցիալական ծրագրերի իրականացումը:

Որտեղի՞ց վերցնել նման տեքստ

Կան Lorem Ipsum-ի շատ տարբերակներ, սակայն շատերը աղավաղվել են տարաբնույթ, երբեմն նույնիսկ լատիներենից շատ հեռու և անհավանական բառերի և հումորի ավելացման արդյունքում: Եթե ուզում եք օգտագործել Lorem Ipsum, ապա երևի չեք ցանկանա, որ այն պարունակի ինչ-որ թաքնված հումոր տեքստի միջնամասում: Ինտերնետում բոլոր Lorem Ipsum արտադրիչները հակված են կրկնել նույն տեքստը մինչև ցանկալի ծավալի լրացումը. այնինչ իսկականը այս արտադրիչն է: Այն օգտագործում է լատիներենի շուրջ 200 բառ` դրանք համադրելով նախադասության հնարավոր շարադասությունների հետ, որպեսզի արտադրի ճշմարիտ Lorem Ipsum: Արտադրված Lorem Ipsum-ը, արդյունքում չունի կրկնություններ, հումորային բովանդակություն կամ այլ անիրական բառեր:

Ի՞նչ ծագում ունի այն

Հակառակ ընդհանուր պատկերացմանը` Lorem Ipsum-ը այդքան էլ պատահական հավաքված տեքստ չէ: Այս տեքստի արմատները հասնում են Ք.ա. 45թ. դասական լատինական գրականություն. այն 2000 տարեկան է: Ռիչարդ ՄքՔլինտոքը` Վիրջինիայի Համպդեն-Սիդնեյ քոլեջում լատիներենի մի դասախոս` ուսումնասիրելով Lorem Ipsum տեքստի ամենատարօրինակ բառերից մեկը` consectetur-ը, և այն որոնելով դասական գրականության մեջ` բացահայտեց դրա իսկական աղբյուրը: Lorem Ipsum-ը ամրագրված է Ք.ա 45թ. Ցիցերոնի "de Finibus Bonorum et Malorum" (Չարի և բարու ծայրահեղությունների մասին) ստեղծագործության 1.10.32 և 1.10.33 բաժիններում: Այս գիրքը Վերածննդի ժամանակաշրջանում էթիկայի տեսության հայտնի աշխատություն է եղել: Lorem Ipsum-ի առաջին տողը` "Lorem ipsum dolor sit amet..", 1.10.32 բաժնից է: Հետաքրքրվողների համար ոտորև ներկայացված է 1500-ականներից ի վեր օգտագործվող Lorem Ipsum-ի ստանդարտ տեքստի մի հատված: Ցիցերոնի «de Finibus Bonorum et Malorum» աշխատության 1.10.32 և 1.10.33 բաժինները ներկայացված են հենց բնօրինակ տեսքով` զուգորդված 1914թ. Հ. Րաքհամի անգլերեն թարգմանությամբ: