ԳՈՒՆԱԳԵՂ ԹՎԵՐ /նկարագրություն/

ԳՈՒՆԱԳԵՂ ԹՎԵՐ /նկարագրություն/
ԳՈՒՆԱԳԵՂ ԹՎԵՐ /նկարագրություն/
DSC09817 DSC09818 DSC09819
Տարիք` 4 /չորս/ տարեկան և բարձր:
Նպաստում է մանր շարժեղականության և տեսաշարժողական կոորդինացիայի զարգացմանը, թվանշանների ճանաչմանը, գունային ընկալման ձևավորմանն ու զարգացմանը, օրվա 2 մասերի (գիշեր-ցերեկ) իսկ 5 տարեկանից սկսած` օրվա բոլոր մասերի (առավոտ, կեսօր, երեկո, գիշեր) շուրջ պատկերացումների ձևավորմանը: Խաղալիքը ծանոթացնում է ժամացույցի թվացույցին և ձևավորում ժամացույցից օգտվելու տարրական կարողություններ:
Խաղալիքը բաղկացած է 12 կլոր, տարբեր չափերի և գույների փոսիկներ ունեցող փայտե գունավոր ժամացույցից և 1-12թվանշաններով համարակալված, փոսիկների գույներին և չափերին համապատասխան գունավոր փոսիկներից:
Առաջադրանք` երեխան պետք է ճիշտ տեղադրի թվերը թվացույցի փոսիկների մեջ` համապատասխանեցնելով նաև գույները և չափերը:
Նախատեսվում է` ինչպես անհատական՝ այնպես էլ խմբային աշխատանքներ իրականացնելու համար: Կարող է կիրառվել ինչպես մասնագետների այնպել էլ ծնողների կողմից: