ԹԵԼԱՏԱԽՏԱԿ /նկարագրություն/

ԹԵԼԱՏԱԽՏԱԿ /նկարագրություն/
ԹԵԼԱՏԱԽՏԱԿ /նկարագրություն/
DSC01381 DSC01383 DSC01384 DSC01454
Տարիք` 3 /երեք/ տարեկան և բարձր:
Նպաստում է ուշադրության, մտածողության, մանր շարժողականության, տեսա-շարժողական կոորդինացիայի և երևակայության զարգացմանը, ձևավորված երկրաչափական պատկերացումների ամրապնդմանը:
Խաղալիքը բաղկացած է փայտե հիմքի /50x24x4սմ/ վրա տեղադրված 4 խումբ փայտե ելուստներից, 1 խումբ անցքերից և 5 գույնի թելերից:
Առաջադրանք` թելերն անցկացնելով փայտե ելուստների անցքերով, պետք է ստանալ տարբեր պատկերներ (օր.՝ եղևնի, տուն, երկրաչափական պատկերներ և այլն): Թելատախտակի վրա ստացվող պատկերների շուրջ երեխան կարող է տարբեր պատմություններ հորինել:
Նախատեսվում է ` ինչպես անհատական՝ այնպես էլ խմբային աշխատանքներ իրականացնելու համար: Կարող է կիրառվել ինչպես մասնագետների այնպել էլ ծնողների կողմից: