ՕՐ և ԺԱՄ /նկարագրություն/

ՕՐ և ԺԱՄ /նկարագրություն/
ՕՐ և ԺԱՄ /նկարագրություն/
DSC09888 DSC09891 DSC09894
Տարիք` 5/հինգ/ տարեկան և բարձր:
Նպաստում է մանր շարժողականության և տեսաշարժողական կոորդինացիայի զարգացմանը, թվանշանների ճանաչմանը, գունային ընկալման ձևավորմանն ու զարգացմանը, բազմապիսի երկրաչափական ձևերի ճանաչմանը, օրվա մասերի շուրջ պատկերացումների, ժամացույցից օգտվելու հմտությունների ձևավորմանը:
Խաղալիքը բաղկացած է 12 փոքր, 12 մեծ փոսիկներով փայտյա շրջանից, կենտոնում ամրացված ժամացույցի սլաքներից, 12 փոքր փոսիկների մեջ տեղադրվող 1-ից 12-ը տարբեր գույներ ունեցող թվերով, մեծ փոսիկների մեջ տեղադրվող 12 տարբեր երկրաչափական պատկերների նկարներով շրջանակներից՝ որոնցից յուրաքանչյուրի գույնը համապատասխանում է 12 թվերի գույներին:
Առաջադրանք` թվեր ունեցող շրջանակները տեղադրել ճիշտ հերթականությամբ այնպես, որ ստանա ժամացույց, այնուհետև երկրաչափական ձևեր ունեցող շրանակները տեղադրել թվերի գույներին համապատասխան:
Նախատեսվում է` ինչպես անհատական՝ այնպես էլ խմբային աշխատանքներ իրականացնելու համար: Կարող է կիրառվել ինչպես մասնագետների այնպել էլ ծնողների կողմից: