0-1 տարեկան

Խոսքի և հաղորդակցման ոլորտ

  1. Երեխան արձագանքում է ձայներին և իրեն ուղղված խոսքին:
  2. Արձագանքում է իր անվանը: Իր անունը լսելիս գլուխը շրջում, նայում է իրեն կանչողին:
  3. Հասկանում և ճիշտ արձագանքում է որոշ արտահայտությունների: Երբ փորձում է վտանգավոր առարկա վերցնել, և մայրն ասում է. «Ձեռք չտաս», ձեռքը հետ է քաշում: Ուրախանում է, երբ մայրը քաջալերում և ասում է. «Ապրի՛ իմ բալիկը»:
  4. Ցույց է տալիս ծանոթ առարկաները, երբ հարցնում են: Ի պատասխան «Ու՞ր է ծաղիկը» հարցին, ձեռք/երը մեկնում է դեպի ծաղիկը:
  5. Կատարում է պարզ գործողություններ, երբ առաջարկում են: Երբ մայրն ասում է. «Արի՛ ծափիկ անենք», ձեռքերը զարկում է իրար: Երբ մայրն ասում է. «Ցույց տուր լույսը», հայացքն ուղղում է դեպի ջահը: Երբ մայրն ասում է. «Փակի՛ր այս տուփը», երեխան փակում է տուփը:
  6. Երեխան անում է խոսելու, հաղորդակցվելու առաջին փորձերը:
  7. Ձայնարկություններով արտահայտում է ուրախություն կամ դժգոհություն: Երբ տեսնում է իր սիրած խաղալիքը, բացականչում է. «Ա՜», «Օ՜h», «Ու-ու-ու՜» :
  8. «Բառերով» արտահայտում է հաճույք կամ դժգոհություն: Երբ մայրը բերում է ջուրը, երեխան ուրախանում և ասում է. «Բուվա» (կամ որևէ այլ բառ):
  9. Բառերը համակցում է շարժումների հետ: Ժխտական վերաբերմունքի դեպքում գլխի շարժումով արտահայտում է «ոչ»: Երբ դուրս է գնում, թափահարում է ձեռքը և ասում. «Ցե»:
  10. Ընդօրինակում է պարզ վանկերը: Կա-կա, տա-տա և այլն:
  11. Օգտագործում է 8-10 ճանաչելի «բառեր»: «Մամա», «Պապա», «Տատա», «Դադա», «Պապի», «Տուն», «Կուկու», «Ատո» և այլն:
  12. Երեխան արձագանքում է խոսակցին: «Պատասխանում է», երբ խոսում են իր հետ: Երբ խոսում են իր հետ, սկսում է ուրախ բլբլալ վանկերով՝ բարձրացնելով և իջեցնելով ձայնը:
  13. Համապատասխան վարք է դրսևորում, երբ փաղաքշական արտահայտություններ են ասում կամ սաստում են: Երբ մայրիկն ասում է. «Իմ անուշիկ, իմ սիրունիկ» կամ նմանատիպ այլ բառեր, երեխան ժպտում է (ուրախությունից թափահարում է ձեռքերը):
  14. Երբ մայրը խոժոռ դեմքով ասում է. «Չհանե՛ս կոշիկդ, թե չէ կբարկանամ», երեխան դադարում է կոշիկը քաշ

——

*Սույն չափորոշիչները վերցված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի  (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) «Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» ձեռնարկից և հաստատված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-ն հրամանով: