0-1 տարեկան

Ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգության ոլորտ

Ինքնասպասարկում

  1. Երեխան սկսում է դրսևորել ինքնասպասարկման տարրական հմտություններ: Ձեռքը մեկնում է իր տեսադաշտում հայտնված առարկային: Խփում է ձայն հանող կախված խաղալիքին:
  2. Փնտրում է տեսադաշտից անհետացած առարկան: Քաշում է (բարձրացնում է) ծածկոցը` խաղալիքը գտնելու համար:
  3. Կենտրոնանում է մոտ գտնվող առարկայի վրա: Կերակրվելիս բռնում է մոր կուրծքը/շիշը:
  4. Փորձում է ինքնուրույն ուտել: Բռնում և ուտում է թխվածքաբլիթը:
  5. Մեծահասակի օգնությամբ օգտվում է սպասքի որոշ տեսակներից: Վերցնում է գդալը` բռնելով պոչից: Խմում է բաժակից: Վերցնում է գդալը` բռնելով պոչից:
  6. Հանում է հեշտությամբ հանվող հագուստը: Ձգելով քաշում, հանում է գլխարկը, կիսագուլպան, ձեռնոցը:

Առողջության պահպանում

  1. Երեխան արձագանքում է հիգիենիկ միջոցառումներին և խնամք պահանջող միջոցառումներին:
  2. Դրականորեն է արձագանքում լողանալուն: Լողանալիս ժպտում, թափահարում է ոտքերն ու ձեռքերը:
  3. Անհանգստություն է ցուցաբերում, եթե իրեն խանգարող ինչ-որ հանգամանք կա: Լալիս, թնկթնկում է, երբ քաղցած է: Մեկնում է ձեռքը կամ մատնացույց է անում հագուստը, եթե թրջվել է:

_______
*Սույն չափորոշիչները վերցված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) «Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» ձեռնարկից և հաստատված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-ն հրամանով: