Սիրելի ծնողներ, մեր մասնագետներն առանձնացրել են 6 խորհուրդ, որոնց պարբերական կիրառումը մեծապես կնպաստի երեխայի խոսքի զարգացմանը:

  1. Երեխայի հետ ծավալեք խաղային գործունեություն, ձևավորեք և զարգացրեք նրա համագործակցության կարողությունը:
  2. Կատարեք նմանակման գործողություններ` ձայնանմանակում (մյաու, հաֆ-հաֆ…), շարժումների, գործողությունների նմանակում (ծափ-ծափ, պղպջակ փչել, ցատկել…), կառուցման գործընթացի նմանակում (կառուցեք բուրգ կամ աշտարակ, ապա հրահանգեք երեխային կառուցել նմանատիպ բուրգ) և այլն: Բարձրաձայն նկարագրեք գործողությունների կատարման ընթացքն ու հրահանգեք երեխային կրկնել:
  3. Խոսեք երեխայի հետ հստակ, ճիշտ և չաղավաղված լեզվով: Կարևոր է, որ երեխան լսի ճիշտ խոսք:
  4. Մոտիվացրեք երեխային: Կարևոր է, որ ընթացքը նրա համար լինի հաճելի ու հետաքրքիր: Սահմանեք փոքրիկ խրախուսանքներ և մոտիվացրեք երեխային:
  5. Խթանեք շփումը հասակակիցների հետ:
  6. Բացառե’ք էկրանները: