1-2 տարեկան

Շարժողական ոլորտ

Խոշոր շարժումներ

  1. Երեխան դրսևորում է խոշոր շարժողական հմտություններ: Կանգնում է ինքնուրույն` առանց օգնության:
  2. Կանգնում է ուղղահայաց դիրքով` հավասարապես հենվելով երկու ոտքերի վրա և առանց արտաքին օգնության (չի հպվում որևէ մեկին կամ առարկայի) կանգնած մնում է առնվազն 10 վայրկյան:
  3. Կռանալով՝ հատակից վերցնում է իրեն հետաքրքրող առարկան և, առանց ընկնելու, ուղղվում է:
  4. Ուղղահայաց դիրքում պահպանում է հավասարակշռությունը, երբ զննում է ձեռքում պահած առարկան կամ դրանով գործողություն է կատարում:
  5. Քայլում է ինքնուրույն:
  6. Ուղղահայաց դիրքով՝ մեջքն ուղիղ պահած և ոտքերը լայն բացած, առանց որևէ անձի կամ առարկայի հպվելու կատարում է առնվազն 5 քայլ դեպի առաջ` վեր բարձրացրած ձեռքերի օգնությամբ պահպանելով հավասարակշռությունը:
  7. Կարողանում է ետ-ետ քայլել:
  8. Ինքնուրույն նստում է: Նստում է փոքր աթոռին:
  9. Կատարում է վազելու փորձեր՝ անցնելով դժվարությունների միջով:
  10. Վազում է՝ չկարողանալով շրջանցել խոչընդոտները և դիպչելով իր ճանապարհին գտնվող աթոռին, փոշեկուլին կամ այլ առարկաներին:
  11. Վազում է`հաճախ վայր ընկնելով:
  12. Օգնությամբ կամ ինչ-որ բանից բռնելով, բարձրանում է աստիճաններով:
  13. Չոչ անելով` ինքնուրույն վեր է բարձրանում աստիճաններով:
  14. Մեծահասակի ձեռքից բռնած իջնում է աստիճաններից:
  15. Երեխան կատարում է գործողություններ` պահպանելով դիրքը և իրականացնելով կոորդինացված շարժումներ:
  16. Կանգնած դիրքում կատարում է տարբեր գործողություններ:
  17. Կանգնած դիրքից նետում է փոքր գնդակը` առանց վայր ընկնելու:
  18. Հրում կամ քաշում է հատակին դրված մեծ առարկաները:
  19. Ոտքով հարվածում է գնդակին:

Նուրբ / մանր շարժումներ

  1. Երեխան դրսևորում է վերջույթների, ձեռքի և մատների շարժումների կառավարման հմտություններ:
  2. Առարկան բռնելիս օգտագործում է ձեռքի ափը:
  3. Մեկ ձեռքով բռնում է երկու առարկա:
  4. Թերթում է գիրքը, երբեմն` 2-3 էջ միասին շրջելով:
  5. Գծում/նկարում է` ձեռքը և դաստակը միասին շարժելով:
  6. Խզբզում է մատիտով (արագ ու անփույթ շարժումներով): Գծեր է քաշում մատիտով: Նկարելիս թուղթը մյուս ձեռքով պահում է:
  7. Համապատասխանեցնելով՝ տեղավորում է մեկ առարկան մյուսի մեջ: Շրջանը, եռանկյունին և քառակուսին տեղավորում է տախտակի վրա եղած համապատասխան փոսիկների մեջ:
  8. Կառուցում է պարզ շինություններ` ուղղահայաց դիրքով: Կառուցում է աշտարակ. սկզբում` երկու մասից, ապա կարողանում է ավելացնել շարքը, հասցնելով 3-4 խորանարդիկներից բաղկացած ուղղահայաց կառույցի:
  9. Վերջույթները ճիշտ ուղղությամբ շարժելով` օգնում է հագցնել իր շորերը: Բաճկոնը հագցնելիս ձգում է թևը դեպի հետ: Ոտքը բարձրացնում է և ձգում ոտնաթաթը` կոշիկները հագցնելու համար:
  10. Սեղմում է կոճակները և պտտում է բռնակները: Ցուցամատով (հիմնականում գերակայող ձեռքի) սեղմում է երգող խաղալիքի սեղմակոճակը: Ցուցամատով կամ ձեռքով (հիմնականում գերակայող) սեղմում է լույսի անջատիչը: Ձեռքով (հիմնականում գերակայող) պտտում է ցածր տեղակայված բռնակները` փորձելով բացել պահարանը կամ դարակը:

_______

*Սույն չափորոշիչները վերցված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի  (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) «Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» ձեռնարկից և հաստատված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-ն հրամանով: