Privacy policy

Standing by Children, Guided by Love

Ներածություն

Այս «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր՝ Մանկական զարգացման հիմնադրամի www.cdf.am կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:

Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։

Տեղեկությունների գաղտնիություն

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի՝  բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Անձնական տվյալների հավաքագրում

Մեր կայքից օգտվելիս, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար, բնակության վայրը,

բ) Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվությունների պատմությունը, 

դ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայքէջերը, որոնք Դուք այցելել եք նախքան մեր կայք մուտք գործելը,

ե) Մեզ հետ ունեցած նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն,

Մանկական զարգացման հիմնադրամը չի տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալի, այդ տվյալները հավաքագրվում և պահպանվում են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից:

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

Ձեր անձնական տեղեկությունները հավաքվում են մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու համար: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝

ա) Կայքի բնականոն շահագործում,

բ) Ձեր կողմից կատարված նվիրատվությունների ընդունման, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրման և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում,

գ) մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,

դ) անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով տեղեկությունների ճշտում կամ հաղորդում, մեր գործունեության վերաբերյալ նորությունների տրամադրում:

Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել Մանկական զարգացման հիմնադրամ՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։

Եթե ունեք որևէ բողոք Մանկական զարգացման հիմնադրամի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝ կապվելով մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ info@cdf.am հասցեով։

Փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականությունում։ 

Կապ

Սույն Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ info@cdf.am կամ զանգարահարելով +37460491001 հեռախոսահամարով: