Ինչ ենք անում

Սիրով՝ երեխաների կողքին

Հոգեբանի ծառայություն 

Խորհրդատվություն, շտկողական և զարգացնող անհատական և խմբային աշխատանքներ աուտիզմի, մտավոր զարգացման, հոգեկան զարգացման խանգարում ունեցող երեխաների հետ, տագնապայնության, վախերի, ագրեսիվության, վարքային խնդիրների, հաղորդակցման դժվարությունների, դպրոցի հարմարման հետ կապված բարդությունների և հոգեբանական մի շարք այլ խնդիրների դեպքում: Կենտրոնում գործող հաղորդակցման սոցիալական հմտությունների զարգացման խմբում հաշմանդամություն ունեցող պատանիները ստանում են ոչ միայն միմյանց հետ հաղորդակցվելու, այլև տարրական սոցիալ-կենցաղային հմտություններ ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու հնարավորություն: Կենտրոնում իրականացվում է հոգեբանական խորհրդատվություն և խմբային աշխատանք նաև ծնողների հետ:

Հատուկ մանկավարժի ծառայություն

Խորհրդատվություն, շտկողական և զարգացնող անհատական և խմբային աշխատանքներ աուտիզմի, մանկական ուղեղային կաթվածի,մտավոր և հոգեկան զարգացման խանգարում ունեցող երեխաների, խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաների դպրոցական ուսուցման նախապատրաստման, ուսումնական ծրագրերի յուրացման դժվարությունների և մի շարք այլ խնդիրների դեպքում:

 

Լոգոպեդի ծառայության 

Խորհրդատվություն, շտկողական և զարգացնող անհատական և խմբային աշխատանքներ խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաների, կակազության, թլվատության, ռնգախոսության, ալալիայի, մանկական ուղեղային կաթվածի, աուտիզմի, մտավոր զարգացման խանգարումներ ունեցող երեխաների, հոգեկան զարգացման հապաղման ժամանակ հանդիպող խոսքային խանգարումների դեպքում:

Էրգոթերապիստի ծառայություն 

Խորհրդատվություն, անհատական և խմբային աշխատանքների իրականացում զարգացման տարատեսակ խնդիրներ, աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, Դաունի համախտանիշ և այլ մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Էրգոթերապևտիկ միջամտությունն ընդգրկում է մանր և խոշոր շարժողականության զարգացում, զգայական ոլորտի(թերզգայունություն, գերզգայունություն) զարգացմանն ուղղված աշխատանքներ, մկանային (թերլարվածություն, գերլարվածություն) համակարգի Ֆունկցիոնալությանն ուղղված աշխատանքներ, ինքնասպասարկման ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներ:

 

 

Սոցիալական աշխատողի ծառայություն 

Սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական խորհրդատվություն, որն ուղղված է շահառուների սոցիալական իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը տարբեր ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, սոցիալական աջակցություն և այլն։ Սոցիալական աշխատողի գործունեությունն  ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և ընտանիքների հետ իրականացվող աշխատանքին։ Սոցիալական աշխատողի գործառույթների շրջանակում մասնագետը միջնորդի դեր է կատարում կառույցի և շահառուի միջև: Շահառուներն իրազեկվում են իրենց իրավունքների վերաբերյալ, ուղղորդվում են կոնկրետ կառույցներ և, ձեռք բերելով համապատասխան կարողություններ ու հմտություններ, ծնողը և/կամ ընտանիքը հետագայում կարողանում է ինքնուրույն հաղթահարել սեփական խնդիրները։ Իրականացվում են նաև աշխատանքներ համայնքում և դրանից դուրս գործող կառույցների, կազմակերպությունների հետ՝ շեշտադրելով դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների և երեխաների հետ արդյունավետ աշխատանքի իրականացման ընթացքում համագործակցության և ռեսուրսների համախմբման կարևորությունը։

0

Ստեղծվել է

0

Ծրագրեր

0

Շահառու ընտանիքներ

0

Աշխատակիցներ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ԱՅՍՕՐ

Դարձեք մեր աջակիցը

Միասին կարող ենք ընդլայնել աշխատանքի շրջանակը և փոփոխություն մտցնել էլ ավելի շատ երեխաների կյանքում։ Հիմնադրամի Երևանի, Վայքի, Ջերմուկի և Արենի կենտրոնների ինչպես նաև ընթացիկ ծրագրերի միջոցով կարող ենք օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին։