Հաճախ տրվող հարցեր

Մենք առաջարկում ենք ծառայություններ ինչպես բնականոն զարգացմամբ, այնպես էլ զարգացման առանձնահատկություն կամ վարքային դժվարություններ ունեցող երեխաների և նրանց ընտանիքնեի համար։

Առաջարկում ենք և՛ վճարովի, և՛ անվճար ծառայություններ։ Անվճար ծառայությունների հասանելիությունը կախված է առկա ծրագրերից։ Կապ հաստատեք մեզ հետ, մեր սոցիալական աշխատողը կտեղեկացնի ձեզ հաջորդ քայլերի մասին։

Այո՝ ծառայություններ մատուցվում են Վայոց ձորի (Արենի, Վայք, Ջերմուկ), Արարատի (Վեդի), Կոտայքի (Ջրվեժ) և Արմավիրի (Արաքս) մարզերում։

Ձեր նվիրատվությունն ուղղակիորեն ուղղվում է մասնագիտական ծառայությունների, սոցիալական ծրագրերի և համայնքային նախաձեռնությունների իրականացմանը։ Եթե ունեք նախընտրություն, կարող եք կապ հաստատել, և մենք կուղղենք Ձեր նվիրատվությունն այդ ուղղությամբ։