Մենք առաջարկում ենք ծառայություններ ինչպես բնականոն զարգացմամբ, այնպես էլ զարգացման առանձնահատկություն կամ վարքային դժվարություններ ունեցող երեխաների և նրանց ընտանիքնեի համար։
Ծառայությունները վճարովի՞ են
Առաջարկում ենք և՛ վճարովի, և՛ անվճար ծառայություններ։ Անվճար ծառայությունների հասանելիությունը կախված է առկա ծրագրերից։ Կապ հաստատեք մեզ հետ, մեր սոցիալական աշխատողը կտեղեկացնի ձեզ հաջորդ քայլերի մասին։
Արդյո՞ք ծառայությունները հասանելի են մարզերում
Այո՝ ծառայություններ մատուցվում են Վայոց ձորի (Արենի, Վայք, Ջերմուկ), Արարատի (Վեդի), Կոտայքի (Ջրվեժ) և Արմավիրի (Արաքս) մարզերում։
Ինչպե՞ս է օգտագործվում իմ նվիրատվությունը
Ձեր նվիրատվությունն ուղղակիորեն ուղղվում է մասնագիտական ծառայությունների, սոցիալական ծրագրերի և համայնքային նախաձեռնությունների իրականացմանը։ Եթե ունեք նախընտրություն, կարող եք կապ հաստատել, և մենք կուղղենք Ձեր նվիրատվությունն այդ ուղղությամբ։