Գաղտնիության քաղաքականություն

Վերջին խմբագրում՝ 2026 թ. հոկտեմբերի 5

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն քաղաքականությունը սահմանում է https://cdf.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով անձնական տվյալների մշակման կարգը։

1.2. Անձնական տվյալներ մշակողն է «Մանկական զարգացման հիմնադրամ»-ը (ՀՎՀՀ 01845834, հասցե՝ Երևան, Ռոմանոս Մելիքյան 1, էլ. հասցե՝ info@cdf.am, հեռախոս՝ +374 33 005 413) (այսուհետ՝ Հիմնադրամ)։

1.3. Անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։

2. Մշակվող անձնական տվյալները

2.1. Առցանց նվիրատվություն կատարելիս՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, նվիրատվության գումարը և արժույթը, նվիրատվության տեսակը (միանվագ կամ ամսական), անանուն ցուցադրման ընտրությունը, նվիրատվության նպատակի վերաբերյալ նշումը (առկայության դեպքում), նվիրատվության ամսաթիվը, նվիրատվության և բանկային պատվերի համարները։

2.2. Վճարային քարտի տվյալները մուտքագրվում են բանկի վճարային էջում (epg.arca.am) և մշակվում են «Ակբա բանկ» ԲԲԸ-ի և «ԱրՔա» վճարային համակարգի կողմից։ Հիմնադրամը վճարային քարտի տվյալներ չի ստանում և չի պահպանում։

2.3. Էլեկտրոնային նամակագրության դեպքում՝ նամակում պարունակվող տվյալները։

2.4. Կայքի անվտանգության ապահովման նպատակով սերվերը գրանցում է այցելության տեխնիկական տվյալները՝ IP հասցե, դիտարկչի տեսակ, հարցման ամսաթիվ և ժամ, այցելած էջի հասցե։

2.5. Կայքի այցելությունների վիճակագրական տվյալները (այցելած էջեր, այցելության աղբյուր, սարքի տեսակ, մոտավոր աշխարհագրական դիրք)՝ միայն 4-րդ բաժնով նախատեսված համաձայնության առկայության դեպքում։

3. Մշակման նպատակները

3.1. Անձնական տվյալները մշակվում են հետևյալ նպատակներով՝

  • ա) նվիրատվությունների ընդունում և հաշվառում,
  • բ) նվիրատվության կատարման վերաբերյալ հաստատման և ծանուցման նամակների ուղարկում,
  • գ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման և հաշվետվողականության պահանջների կատարում,
  • դ) դիմումների և հարցումների պատասխանում,
  • ե) Կայքի անվտանգության ապահովում,
  • զ) Կայքի աշխատանքի բարելավում այցելությունների վիճակագրության հիման վրա՝ համաձայնության առկայության դեպքում։

3.2. Անձնական տվյալները չեն օգտագործվում գովազդային նպատակներով և չեն վաճառվում։

4. Cookie ֆայլեր և վիճակագրություն

4.1. Կայքն այցելուի սարքում պահպանում է Կայքի աշխատանքի համար անհրաժեշտ տվյալներ, այդ թվում՝ cookie ֆայլերի վերաբերյալ այցելուի ընտրությունը։

4.2. Այցելությունների վիճակագրության համար Կայքում կարող է կիրառվել Google Analytics ծառայությունը։ Վերլուծական cookie ֆայլերը գործարկվում են միայն այցելուի համաձայնությամբ, որը տրվում է Կայքում ցուցադրվող հաղորդագրության միջոցով։ Մինչև համաձայնության տրամադրումը վերլուծական cookie ֆայլեր չեն պահպանվում։

4.3. Այցելուն կարող է ցանկացած պահի փոփոխել իր ընտրությունը Կայքի ստորին հատվածում տեղադրված «Cookie կարգավորումներ» հղման միջոցով կամ ջնջել պահպանված տվյալները դիտարկչի կարգավորումներում։

5. Տվյալների փոխանցում երրորդ անձանց

5.1. Անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն 3-րդ բաժնում նշված նպատակներով և միայն հետևյալ անձանց՝

  • ա) «Ակբա բանկ» ԲԲԸ-ին և «ԱրՔա» վճարային համակարգին՝ վճարման իրականացման համար,
  • բ) Կայքի հոսթինգի ծառայություն մատուցողին՝ Կայքի տեխնիկական սպասարկման համար,
  • գ) Google LLC-ին՝ Հիմնադրամի էլեկտրոնային փոստի (Google Workspace) աշխատանքի, ինչպես նաև համաձայնության առկայության դեպքում՝ այցելությունների վիճակագրության (Google Analytics) համար,
  • դ) պետական մարմիններին՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։

6. Պահպանման ժամկետները

6.1. Նվիրատվությունների վերաբերյալ տվյալները պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ հաշվապահական փաստաթղթերի պահպանման համար սահմանված ժամկետում։

6.2. Էլեկտրոնային նամակագրությունը պահպանվում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հարցման պատասխանման և դրա հետ կապված գործողությունների իրականացման համար։

6.3. Սերվերի տեխնիկական գրառումները պահպանվում են ոչ ավելի, քան անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ժամկետը։

7. Տվյալների պաշտպանությունը

7.1. Կայքի և այցելուի միջև տվյալների փոխանցումն իրականացվում է ծածկագրված (HTTPS) կապով։ Անձնական տվյալների հասանելիությունը սահմանափակված է Հիմնադրամի լիազորված աշխատակիցներով։

8. Տվյալների սուբյեկտի իրավունքները

8.1. Տվյալների սուբյեկտն իրավունք ունի՝

  • ա) ստանալ տեղեկություններ իր անձնական տվյալների մշակման մասին,
  • բ) պահանջել իր անձնական տվյալների ուղղում, արգելափակում կամ ոչնչացում,
  • գ) ցանկացած պահի հետ կանչել տրված համաձայնությունը,
  • դ) Հիմնադրամի գործողությունները բողոքարկել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն կամ դատական կարգով։

8.2. Դիմումները ներկայացվում են info@cdf.am էլ. հասցեով կամ Հիմնադրամի հասցեով։

9. Փոփոխություններ

9.1. Հիմնադրամը կարող է փոփոխել սույն քաղաքականությունը։ Փոփոխությունները գործում են Կայքում դրանց հրապարակման պահից։ Վերջին խմբագրման ամսաթիվը նշված է փաստաթղթի սկզբում։

10. Կապ

«Մանկական զարգացման հիմնադրամ», Երևան, Ռոմանոս Մելիքյան 1, info@cdf.am, +374 33 005 413։

Կիսվել՝