Հոգեբանը չի փորձում «փոխել» երեխային․ նա ստեղծում է մի միջավայր, որտեղ երեխան իրեն ապահով, ընդունված և լսված է զգում։
Օգնում է ծնողներին երեխային հասկանալու, նրա կարիքներին ճիշտ արձագանքելու գործընթացում։
Հոգեբանի օգնությամբ երեխան սովորում է ճանաչել, ընդունել և ազատ ու անկաշկանդ արտահայտել իր զգացմունքները։
Աջակցում է երեխային հաղթահարել անհանգստություն, վախեր, սթրես և այլ դժվարություններ։
Օգնում է երեխային զարգացնել ինքնավստահություն, համոզվածություն սեփական կարողությունների հանդեպ և ընդունված ու հարգված լինելու զգացում։
Հոգեբանի աջակցությամբ երեխայի մոտ զարգանում են շփման հմտություններ, սովորում է լսել ուրիշներին, արտահայտել սեփական միտքը և ստեղծել արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ ընտանիքում և շրջապատում։
Իրականացնում է ԿԶԱՊԿ /կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող/ երեխաների հետազոտում, գնահատում է յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունները, մտավոր և ֆիզիկական խնդիրների բնույթը և դրանց արտահայտման աստիճանը։
Բացահայտում է երեխայի ուժեղ և թույլ կողմերը:
Յուրաքանչյուր երեխայի համար կազմում է անհատական զարգացման պլան՝ զարգացման կենտրոնում, դպրոցում՝ անհատական ուսուցման պլան։
Սահմանում է պարապմունքի նպատակը, գործողությունները, ընթացքը։
Համագործակցում է դպրոցի ուսուցիչների և ծնողների հետ, տալիս է խորհրդատվություն` օգնելով մանկավարժներին կազմել հանձնարարություններ հատուկ հնարների կիրառմամբ։
Ընտանիքի, ծնողի, երեխայի կողքին է դժվար իրավիճակներում՝ օգնելով նրանց զգալ պաշտպանված, վստահ և աջակցված։
Չի միջամտում ընտանիքի կյանքին, այլ օգնում է գտնել ճիշտ լուծումներ, որպեսզի ընտանիքն ինքնուրույն հաղթահարի դժվարությունները և վերականգնի կայունությունը։
Օգնում է գտնել երեխային, ընտանիքին անհրաժեշտ ծառայություններ, ֆինանսական աջակցություն, բժշկական օգնության ծառայություններ, կրթական կամ սոցիալական ծրագրեր և օգտվել դրանցից։
Հետևում է, որպեսզի պաշտպանված լինեն երեխայի իրավունքները հավասար հնարավորություններ ունենալու, սովորելու, զարգանալու և հասարակական կյանքին մասնակցելու համար։
Օգնում է բացահայտել ընտանիքի ուժեղ կողմերը, զարգացնել հմտությունները և ստեղծել առողջ ու կայուն միջավայր երեխայի ներդաշնակ զարգացման համար։
Աջակցում է, որպեսզի ընտանիքը և երեխան ավելի ակտիվ ներգրավվեն համայնքում՝ ձեռք բերելով նոր հնարավորություններ և կապեր։
Աջակցում է կողմնորոշվել դժվար որոշումների կայացման ժամանակ, հասկանալ ընտանիքի ներուժը, հնարավորությունները և գտնել լավագույն լուծումները։
Երաժշտաթերապիան թույլ է տալիս երեխային արտահայտել հույզերը՝ ուրախություն, տխրություն կամ այն, ինչը դժվար է ասել բառերով։ Սա օգնում է երեխային ավելի լավ հասկանալ և վերահսկել իր զգացմունքները։
Օգնում է երեխաներին զգալ ավելի հանգիստ և կայուն, հատկապես անհանգստության կամ սթրեսի ժամանակ։
Օգնում է զարգացնել հիշողությունը, ուշադրությունը և այլ հմտություններ։
Տալիս է հնարավորություն երեխաներին ներգրավվել խմբային երաժշտական գործունեությանմեջ։
Օգնում է զարգացնել շփման, համագործակցության և թիմային աշխատանքի հմտությունները։
Ակտիվացնում է մի շարք զգայարաններ և օգնում է երեխաներին ավելի լավ հասկանալ և արձագանքել իրենց զգայական աշխարհին։
Օգնում է լեզվական հմտությունների և խոսքի զարգացմանը։
Թերապիստն ստեղծում է անվտանգ և աջակցող միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է մասնակցել ֆիզիկական ակտիվությանը՝ իր հնարավորություններին համապատասխան։
Ադապտիվ ֆիզկուլտուրան օգնում է զարգացնել շարժողական հմտությունները, հավասարակշռությունը և մկանային ուժը՝ հատուկ հարմարեցված վարժությունների միջոցով։
Թերապիստը փոխում և հարմարեցնում է խաղերը, վարժությունները և սարքավորումները, որպեսզի երեխան կարողանա մասնակցել անվտանգ և արդյունավետ ձևով։
Ֆիզիկական վարժությունների ընթացքում երեխան սովորում է հետևել ցուցումներին, կենտրոնանալ, հիշել հերթականությունը և վերահսկել իր վարքը։
Խմբային վարժություններն օգնում են երեխաներին համագործակցել, սպասել իրենց հերթին, շփվել հասակակիցների հետ և զգալ իրենց թիմի մի մաս։
Սոցիալական մանկավարժը լսում է երեխային, օգնում է հասկանալ նրա զգացմունքները և ցույց է տալիս, որ երեխան մենակ չէ իր խնդիրների հետ։
Համագործակցում է ծնողների և ուսուցիչների հետ՝ նպաստելով այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ երեխան իրեն զգում է ապահով, վստահ, հարգված և ընդունված։
Օգնում է երեխային ձեռք բերել և զարգացնել սոցիալական հմտություններ
Կազմակերպում է խմբային քննարկումներ, դերային խաղեր և իրավիճակային զրույցներ, որոնց միջոցով երեխան զարգացնում է սոցիալական հմտություններ՝ ակտիվ լսելու կարողություն, համագործակցություն, փոխզիջման գնալու պատրաստակամություն, կոնֆլիկտների խաղաղ լուծում և պատասխանատվության զգացում։
Աջակցում է դժվար իրավիճակներում՝ օգնելով հասկանալ իրավիճակը և գտնել լուծումներ։
Էրգոթերապիան օգնում է երեխային կատարել ամենօրյա առաջադրանքները՝ ինչպես հագնել հագուստը, օգտագործել սպասք, հոգ տանել անձնական հիգիենայի մասին։
Էրգոթերապիստն օգնում է երեխային արտաքին ազդակներին (լույս, հոտ, հպում, ձայն) արդյունավետորեն արձագանքել, կենտրոնանալ և մասնակցել կյանքի տարբեր իրավիճակներին։
Էրգոթերապիստը զարգացնում է ձեռքերի մանր մկանները, ինչը բարելավում է գրավոր աշխատանքը, ձեռքի վերահսկումը և մանր շարժումները։
Էրգոթերապիստը խաղային գործունեության միջոցով օգնում է երեխային շփման, համագործակցության և սոցիալական հմտությունների զարգացման գործում։