Իրականացնում է ԿԶԱՊԿ /կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող/ երեխաների հետազոտում, գնահատում է յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունները, մտավոր և ֆիզիկական խնդիրների բնույթը և դրանց արտահայտման աստիճանը։
Բացահայտում է երեխայի ուժեղ և թույլ կողմերը:
Յուրաքանչյուր երեխայի համար կազմում է անհատական զարգացման պլան՝ զարգացման կենտրոնում, դպրոցում՝ անհատական ուսուցման պլան։
Սահմանում է պարապմունքի նպատակը, գործողությունները, ընթացքը։
Համագործակցում է դպրոցի ուսուցիչների և ծնողների հետ, տալիս է խորհրդատվություն` օգնելով մանկավարժներին կազմել հանձնարարություններ հատուկ հնարների կիրառմամբ։
Երաժշտաթերապիան թույլ է տալիս երեխային արտահայտել հույզերը՝ ուրախություն, տխրություն կամ այն, ինչը դժվար է ասել բառերով։ Սա օգնում է երեխային ավելի լավ հասկանալ և վերահսկել իր զգացմունքները։
Օգնում է երեխաներին զգալ ավելի հանգիստ և կայուն, հատկապես անհանգստության կամ սթրեսի ժամանակ։
Օգնում է զարգացնել հիշողությունը, ուշադրությունը և այլ հմտություններ։
Տալիս է հնարավորություն երեխաներին ներգրավվել խմբային երաժշտական գործունեությանմեջ։
Օգնում է զարգացնել շփման, համագործակցության և թիմային աշխատանքի հմտությունները։
Ակտիվացնում է մի շարք զգայարաններ և օգնում է երեխաներին ավելի լավ հասկանալ և արձագանքել իրենց զգայական աշխարհին։
Օգնում է լեզվական հմտությունների և խոսքի զարգացմանը։
Թերապիստն ստեղծում է անվտանգ և աջակցող միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է մասնակցել ֆիզիկական ակտիվությանը՝ իր հնարավորություններին համապատասխան։
Ադապտիվ ֆիզկուլտուրան օգնում է զարգացնել շարժողական հմտությունները, հավասարակշռությունը և մկանային ուժը՝ հատուկ հարմարեցված վարժությունների միջոցով։
Թերապիստը փոխում և հարմարեցնում է խաղերը, վարժությունները և սարքավորումները, որպեսզի երեխան կարողանա մասնակցել անվտանգ և արդյունավետ ձևով։
Ֆիզիկական վարժությունների ընթացքում երեխան սովորում է հետևել ցուցումներին, կենտրոնանալ, հիշել հերթականությունը և վերահսկել իր վարքը։
Խմբային վարժություններն օգնում են երեխաներին համագործակցել, սպասել իրենց հերթին, շփվել հասակակիցների հետ և զգալ իրենց թիմի մի մաս։
Սոցիալական մանկավարժը լսում է երեխային, օգնում է հասկանալ նրա զգացմունքները և ցույց է տալիս, որ երեխան մենակ չէ իր խնդիրների հետ։
Համագործակցում է ծնողների և ուսուցիչների հետ՝ նպաստելով այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ երեխան իրեն զգում է ապահով, վստահ, հարգված և ընդունված։
Օգնում է երեխային ձեռք բերել և զարգացնել սոցիալական հմտություններ
Կազմակերպում է խմբային քննարկումներ, դերային խաղեր և իրավիճակային զրույցներ, որոնց միջոցով երեխան զարգացնում է սոցիալական հմտություններ՝ ակտիվ լսելու կարողություն, համագործակցություն, փոխզիջման գնալու պատրաստակամություն, կոնֆլիկտների խաղաղ լուծում և պատասխանատվության զգացում։
Աջակցում է դժվար իրավիճակներում՝ օգնելով հասկանալ իրավիճակը և գտնել լուծումներ։