Մեր մասին

Երեխայից մինչև համայնք՝ համապարփակ աջակցություն

Մանկական զարգացման հիմնադրամն աշխատում է, որ Հայաստանի յուրաքանչյուր երեխա ստանա իրեն անհրաժեշտ աջակցությունը։ Մեր ծրագրերն ուղղված են երեխաների զարգացմանը, վերականգնմանը և սոցիալական ներառմանը։

Հիմնադրամը տրամադրում է բազմամասնագիտական ծառայություններ՝ ներառյալ հոգեբանական, կրթական, սոցիալական և վերականգնողական աջակցություն երեխաներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներն ու հնարավորությունները։

Մենք հավատում ենք, որ երեխայի առաջընթացը սկսվում է ընտանիքից։ Այդ պատճառով ծնողներն ու խնամակալները մեր աշխատանքի առանցքում են՝ ստանալով շարունակական խորհրդատվություն, ուղղորդում և մասնագիտական աջակցություն յուրաքանչյուր փուլում։ Բայց մենք կանգ չենք առնում այստեղ․ համագործակցելով համայնքների հետ՝ միասին ձևավորում ենք ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա ոչ միայն զարգանում է, այլև զգում է իրեն ընդունված, կարևոր և լիարժեք մասնակից։

Our Mission

We’re here to provide comprehensive support for children’s development, rehabilitation, and social inclusion through multidisciplinary services. We work with children and their families to help each child reach their potential, strengthen families, and build more inclusive communities.

Our Vision

We want to live in a society where every child has an equal chance to grow, learn, and live with dignity. For Armenia, that means building a system that is sustainable, inclusive, and genuinely supportive; one that recognizes and protects every child’s rights, needs, and possibilities.

Our Founding Story

2002

From the Inclusive Education Program to the Child Development Foundation

With the principles we’ve adopted and the dedicated work of every day, our goal is to be recognized by the quality and impact of our work and to make a visible contribution to the advancement of child protection in Armenia.

2009

The Children’s Development Foundation was officially launched

In 2009, we officially registered as an independent Foundation. Since then, we’ve implemented over 60 social programs and serve more than 120 children every month.

2016

ZarMan Takes Shape

Building on a design lab that had been running since 2002, we registered the ZarMan brand. ZarMan makes “talking notebooks” and eco-friendly developmental games and all the revenue flows back into providing services to children from vulnerable families and funding our social programs.

2026

Still Going, With Love

Since 2009, we’ve been part of over 6,000 children’s stories. What started as one center in Yerevan has grown into a family of centers in Areni, Jermuk, Vayk, Vedi, Jrvezh, and Araks. Today, more than 700 children walk through our doors every month, and our programs keep bringing change to the communities we call partners.

Մեր ստեղծման պատմությունը

2002

Ներառական կրթություն ծրագրից դեպի ՄԶՀ

Մեր որդեգած սկզբունքով և ամենօրյա բարեխիղճ աշխատանքով նպատակ ունենք ճանաչելի լինել աշխատանքի և արդյունքի մեր ուրույն ձեռագրով ու ձեռքբերումներով, տեսանելի նպաստ բերել մեր երկրում երեխաների պաշտպանության ոլորտի առաջընթացին։

2016

ԶարՄան էկոլոգիապես մաքուր խաղեր եվ «խոսող տետրեր»

2002-ից գործող դիզայն լաբորատորիայի հիմքի վրա Հիմնադրամը 2016-ին գրանցեց «ԶարՄան» ապրանքանիշը։ «ԶարՄան»-ը զբաղվում է «խոսող տետրերի» և էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղերի ստեղծմամբ և արտադրությամբ, իսկ ստացված եկամուտն ուղղվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաներին անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների մատուցմանն ու այլ սոցիալական ծրագրերի իրականացմանը։

2009

Պաշտոնապես բացվեց Մանկական զարգացման հիմնադրամը

2009 թ.-ին գրանցվեցինք որպես առանձին Հիմնադրամ։ Այդ օրվանից ի վեր Հիմնադրամն իրականցրել է ավելի քան 60 սոցիալական ծրագիր և ամսական կտրվածքով ծառայություններ է մատուցել ավելի քան 120 երեխայի։

2026

Սիրով շարունակում ենք մեր աշխատանքը

2009թ.-ից մինչ օրս Հիմնադրամը փոխել է ավելի քան 6000 երեխայի կյանք: Երևանի «ԶարՄան» զարգացման կենտրոնին միացել են նաև Արենիի, Ջերմուկի, Վայքի, Վեդիի, Ջրվեժի և Արաքսի կենտրոնները։ Այժմ ամսական ավելի քան 1000 երեխա ժպիտով է լցնում ՄԶՀ-ի գունավոր ու հյուրընկալ մոլորակը, իսկ մեր սոցիալական ծրագրերը շարունակում են դրական փոփոխություն բերել մեր գործընկեր համայնքներում։

Our Team

Our team is full of people who chose this work on purpose – experienced professionals who show up every day with one thing in mind: the wellbeing of children and the families who love them.

մեր Գործընկերները

Մենք կարևորում ենք համագործակցությունը կազմակերպությունների, համայնքների և մասնագետների հետ, ովքեր կիսում են մեր արժեքներն ու նպատակը՝ երեխաների զարգացման և սոցիալական ներառման աջակցումը։