Մանկական զարգացման հիմնադրամն աշխատում է, որ Հայաստանի յուրաքանչյուր երեխա ստանա իրեն անհրաժեշտ աջակցությունը։ Մեր ծրագրերն ուղղված են երեխաների զարգացմանը, վերականգնմանը և սոցիալական ներառմանը։
Հիմնադրամը տրամադրում է բազմամասնագիտական ծառայություններ՝ ներառյալ հոգեբանական, կրթական, սոցիալական և վերականգնողական աջակցություն երեխաներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներն ու հնարավորությունները։
Մենք հավատում ենք, որ երեխայի առաջընթացը սկսվում է ընտանիքից։ Այդ պատճառով ծնողներն ու խնամակալները մեր աշխատանքի առանցքում են՝ ստանալով շարունակական խորհրդատվություն, ուղղորդում և մասնագիտական աջակցություն յուրաքանչյուր փուլում։ Բայց մենք կանգ չենք առնում այստեղ․ համագործակցելով համայնքների հետ՝ միասին ձևավորում ենք ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա ոչ միայն զարգանում է, այլև զգում է իրեն ընդունված, կարևոր և լիարժեք մասնակից։
Մեր առաքելությունն է ապահովել երեխաների զարգացման, վերականգնման և սոցիալական ներառմանն ուղղված համապարփակ աջակցություն՝ բազմամասնագիտական ծառայությունների միջոցով։ Մենք աշխատում ենք երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ խթանելով անհատական ներուժի բացահայտումը, ընտանիքների կարողությունների ուժեղացումը և համայնքներում ներառական միջավայրի ձևավորումը։
Մեր տեսլականն է մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր երեխա ունի զարգանալու, կրթական և սոցիալական կյանքին մասնակցելու և արժանապատիվ կյանք ապրելու հավասար հնարավորություն։ Մենք ուզում ենք, որ Հայաստանն ունենա կայուն, ներառական և աջակցող համակարգ, որտեղ երեխաների իրավունքները, կարիքներն ու հնարավորությունները ճանաչված և պաշտպանված են։
Մեր որդեգած սկզբունքով և ամենօրյա բարեխիղճ աշխատանքով նպատակ ունենք ճանաչելի լինել աշխատանքի և արդյունքի մեր ուրույն ձեռագրով ու ձեռքբերումներով, տեսանելի նպաստ բերել մեր երկրում երեխաների պաշտպանության ոլորտի առաջընթացին։
2009 թ.-ին գրանցվեցինք որպես առանձին Հիմնադրամ։ Այդ օրվանից ի վեր Հիմնադրամն իրականցրել է ավելի քան 60 սոցիալական ծրագիր և ամսական կտրվածքով ծառայություններ է մատուցել ավելի քան 120 երեխայի։
2002-ից գործող դիզայն լաբորատորիայի հիմքի վրա Հիմնադրամը 2016-ին գրանցեց «ԶարՄան» ապրանքանիշը։ «ԶարՄան»-ը զբաղվում է «խոսող տետրերի» և էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղերի ստեղծմամբ և արտադրությամբ, իսկ ստացված եկամուտն ուղղվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաներին անհրաժեշտ մասնագիտական ծառայությունն
2009թ.-ից մինչ օրս Հիմնադրամը փոխել է ավելի քան 6000 երեխայի կյանք: Երևանի «ԶարՄան» զարգացման կենտրոնին միացել են նաև Արենիի, Ջերմուկի, Վայքի, Վեդիի, Ջրվեժի և Արաքսի կենտրոնները։ Այժմ ամսական ավելի քան 400 երեխա ժպիտով է լցնում ՄԶՀ-ի գունավոր ու հյուրընկալ մոլորակը, իսկ մեր սոցիալական ծրագրերը շարունակում են դրական փոփոխություն բերել մեր գործընկեր համայնքներում։
Մեր որդեգած սկզբունքով և ամենօրյա բարեխիղճ աշխատանքով նպատակ ունենք ճանաչելի լինել աշխատանքի և արդյունքի մեր ուրույն ձեռագրով ու ձեռքբերումներով, տեսանելի նպաստ բերել մեր երկրում երեխաների պաշտպանության ոլորտի առաջընթացին:
2002-ից գործող դիզայն լաբորատորիայի հիմքի վրա Հիմնադրամը 2016-ին գրանցեցեց «ԶարՄան» ապրանքանիշը: «ԶարՄան»-ը զբաղվում է «խոսող տետրերի» և էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղերի ստեղծմամբ և արտադրությամբ, իսկ ստացված եկամուտն ուղղվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաներին անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների մատուցմանն ու այլ սոցիալական ծրագրերի իրականացմանը:
2009 թ.-ին գրանցվեցինք որպես առանձին հիմնադրամ։ Այդ օրվանից ի վեր հիմնադրամն իրականցնել է ավելի քան 60 սոցիալական ծրագիր և ամսական կտրվածքով ծառայություններ մատուցել ավելի քան 120 երեխայի։
2009թ.-ից մինչ օրս Հիմնադրամը փոխել է ավելի քան 5000 երեխայի կյանք: Երևանի «ԶարՄան» զարգացման կենտրոնին միացել են նաև Արենիի, Ջերմուկ և Վայքի կենտրոնները։ Այժմ ամսական ավելի քան 400 երեխա ժպիտով է լցնում ՄԶՀ-ի գունավոր ու հյուրընկալ մոլորակը, իսկ մեր սոցիալական ծրագրերը շարունակում են դրական փոփոխություն բերել մեր թիրախային մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք և Վայոց ձոր։
Մեր թիմում նվիրված և փորձառու մասնագետներ են, որոնք աշխատում են մեկ նպատակի շուրջ․ աջակցել երեխաների և նրանց ընտանիքների զարգացմանն ու բարեկեցությանը՝ առանցքում ունենալով երեխայի լավագույն շահը։
Մենք կարևորում ենք համագործակցությունը կազմակերպությունների, համայնքների և մասնագետների հետ, ովքեր կիսում են մեր արժեքներն ու նպատակը՝ երեխաների զարգացման և սոցիալական ներառման աջակցումը։