Մասնագիտական ծառայություններ

Հոգեբան
  • Հոգեբանը չի փորձում «փոխել» երեխային․ նա ստեղծում է մի միջավայր, որտեղ երեխան իրեն ապահով, ընդունված և լսված է զգում։
  • Օգնում է ծնողներին երեխային հասկանալու, նրա կարիքներին ճիշտ արձագանքելու գործընթացում։
  • Հոգեբանի օգնությամբ երեխան սովորում է ճանաչել, ընդունել և ազատ ու անկաշկանդ արտահայտել իր զգացմունքները։ 
  • Աջակցում է երեխային հաղթահարել անհանգստություն, վախեր, սթրես և այլ դժվարություններ։
  • Օգնում է երեխային զարգացնել ինքնավստահություն, համոզվածություն սեփական կարողությունների հանդեպ և ընդունված ու հարգված լինելու զգացում։
  • Հոգեբանի աջակցությամբ երեխայի մոտ զարգանում են շփման հմտություններ, սովորում է լսել ուրիշներին, արտահայտել սեփական միտքը և ստեղծել արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ ընտանիքում և շրջապատում։
Հատուկ մանկավարժ
  • Իրականացնում է ԿԶԱՊԿ /կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող/ երեխաների հետազոտում, գնահատում է յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունները, մտավոր և ֆիզիկական խնդիրների բնույթը և դրանց արտահայտման աստիճանը։
  • Բացահայտում է երեխայի ուժեղ և թույլ կողմերը: 
  • Յուրաքանչյուր երեխայի համար կազմում է անհատական զարգացման պլան՝ զարգացման կենտրոնում, դպրոցում՝ անհատական ուսուցման պլան։ 
  • Սահմանում է պարապմունքի նպատակը, գործողությունները, ընթացքը։ 
  • Համագործակցում է դպրոցի ուսուցիչների և ծնողների հետ, տալիս  է խորհրդատվություն` օգնելով մանկավարժներին կազմել հանձնարարություններ հատուկ հնարների կիրառմամբ։
Լոգոպեդ
  • Օգնում է ձևակերպել խոսքը և արտահայտել սեփական մտքերն ու զգացողությունները։
  • Աջակցում է հաղորդակցման վերբալ և ոչ վերբալ միջոցների ձևավորմանն ու զարգացմանը։
  • Օգնում է ընկալել իրեն ուղղված խոսքը և ժամանակին արձագանքել դրան:
  • Նպաստում է տարիքին համապատասխան հստակ բառապաշարի և կապակցված խոսքի ձևավորմանը։
  • Լոգոպեդի օգնությամբ երեխան սովորում է վերարտադրել տարբեր իրավիճակներ սեփական կենսափորձից։
  • Լոգոպեդի աջակցթյամբ երեխան սովորում է ձևակերպել հարցեր և մասնակցել երկխոսություններին։
  • Օգնում է խոսքը կիրառել որպես հաղորդակցման միջոց՝ արտահայտելու խնդրանքներ, բողոքներ և ցանկություններ։
Սուրդոմանկավարժ
  • Օգնում է կիրառել հաղորդակցման այլընտրանքային միջոցներ` ժեստեր և մատնախոսություն։ 
  • Աջակցում է բանավոր արտահայտչամիջոցների (հնչյուններ, բառեր, կապակցված խոսք) զարգացմանը։ 
  • Նպաստում է ուսումնական գործընթացի լիարժեք իրականացմանը և կրթության իրավունքի լիարժեք իրացմանը։ 
  • Օգնում է զարգացնել դիմացինի խոսքը շուրթերով կարդալու հմտություն։
  • Օգնում է զարգացնել մնացորդային լսողությունը տարբեր ժամանակակից լսողական սարքերի և տեխնոլոգիաների միջոցով։
Սոցիալական աշխատող
  • Ընտանիքի, ծնողի, երեխայի կողքին է դժվար իրավիճակներում՝ օգնելով նրանց զգալ պաշտպանված, վստահ և աջակցված։
  • Չի միջամտում ընտանիքի կյանքին, այլ օգնում է գտնել ճիշտ լուծումներ, որպեսզի ընտանիքն ինքնուրույն հաղթահարի դժվարությունները և վերականգնի կայունությունը։
  • Օգնում է գտնել երեխային, ընտանիքին անհրաժեշտ ծառայություններ, ֆինանսական աջակցություն, բժշկական օգնության ծառայություններ, կրթական կամ սոցիալական ծրագրեր և օգտվել դրանցից։
  • Հետևում է, որպեսզի պաշտպանված լինեն երեխայի իրավունքները հավասար հնարավորություններ ունենալու, սովորելու, զարգանալու և հասարակական կյանքին մասնակցելու համար։
  • Օգնում է բացահայտել ընտանիքի ուժեղ կողմերը, զարգացնել հմտությունները և ստեղծել առողջ ու կայուն միջավայր երեխայի ներդաշնակ զարգացման համար։
  • Աջակցում է, որպեսզի ընտանիքը և երեխան ավելի ակտիվ ներգրավվեն համայնքում՝ ձեռք բերելով նոր հնարավորություններ և կապեր։
  • Աջակցում է կողմնորոշվել դժվար որոշումների կայացման ժամանակ, հասկանալ ընտանիքի ներուժը, հնարավորությունները և գտնել լավագույն լուծումները։
Երաժշտաթերապիա
  • Երաժշտաթերապիան թույլ է տալիս երեխային արտահայտել հույզերը՝ ուրախություն, տխրություն կամ այն, ինչը դժվար է ասել բառերով։ Սա օգնում է երեխային ավելի լավ հասկանալ և վերահսկել իր զգացմունքները։
  • Օգնում է երեխաներին զգալ ավելի հանգիստ և կայուն, հատկապես անհանգստության կամ սթրեսի ժամանակ։
  • Օգնում է զարգացնել հիշողությունը, ուշադրությունը և այլ հմտություններ։
  • Տալիս է հնարավորություն երեխաներին ներգրավվել խմբային երաժշտական գործունեությանմեջ։ 
  • Օգնում է զարգացնել շփման, համագործակցության և թիմային աշխատանքի հմտությունները։
  • Ակտիվացնում է մի շարք զգայարաններ և օգնում է երեխաներին ավելի լավ հասկանալ և արձագանքել իրենց զգայական աշխարհին։ 
  • Օգնում է լեզվական հմտությունների և խոսքի զարգացմանը։
  • Նպաստում է  երեխայի ինքնավստահության բարձրացմանը:
Ադապտիվ ֆիզկուլտուրա
  • Թերապիստն ստեղծում է անվտանգ և աջակցող միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է մասնակցել ֆիզիկական ակտիվությանը՝ իր հնարավորություններին համապատասխան։ 
  • Ադապտիվ ֆիզկուլտուրան օգնում է զարգացնել շարժողական հմտությունները, հավասարակշռությունը և մկանային ուժը՝ հատուկ հարմարեցված վարժությունների միջոցով։
  • Թերապիստը փոխում և հարմարեցնում է խաղերը, վարժությունները և սարքավորումները, որպեսզի երեխան կարողանա մասնակցել անվտանգ և արդյունավետ ձևով։
  • Ֆիզիկական վարժությունների ընթացքում երեխան սովորում է հետևել ցուցումներին, կենտրոնանալ, հիշել հերթականությունը և վերահսկել իր վարքը։
  • Խմբային վարժություններն օգնում են երեխաներին համագործակցել, սպասել իրենց հերթին, շփվել հասակակիցների հետ և զգալ իրենց թիմի մի մաս։
Արտթերապիա
  • Արտթերապիան նպաստում է զգայական փորձառության զարգացմանը և զգայական ընկալումների կարգավորմանը։ 
  • Աջակցում է հույզերի ճանաչմանն ու անվտանգ արտահայտմանը։
  • Նպաստում է հոգեկան և ֆիզիկական լարվածության մեղմմանը։
  • Խթանում է ինքնաճանաչումը և ինքնարտահայտման հնարավորությունների զարգացումը։
  • Աջակցում է հաղորդակցական և ստեղծագործական հմտությունների զարգացմանը։
  • Նպաստում է առողջ ինքնագնահատականի ձևավորմանը։ 
  • Բարձրացնում է մոտիվացիան։
  • Նպաստում է սոցիալական հմտությունների և համագործակցային կարողությունների զարգացմանը` խմբային միջավայրերում։
Սոցիալական մանկավարժ
  • Սոցիալական մանկավարժը լսում է երեխային, օգնում է հասկանալ նրա զգացմունքները և ցույց է տալիս, որ երեխան մենակ չէ իր խնդիրների հետ։
  • Համագործակցում է ծնողների և ուսուցիչների հետ՝ նպաստելով այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ երեխան իրեն զգում է ապահով, վստահ, հարգված և ընդունված։ 
  • Օգնում է երեխային ձեռք բերել և զարգացնել սոցիալական հմտություններ 
  • Կազմակերպում է խմբային քննարկումներ, դերային խաղեր և իրավիճակային զրույցներ, որոնց միջոցով երեխան զարգացնում է սոցիալական հմտություններ՝ ակտիվ լսելու կարողություն, համագործակցություն, փոխզիջման գնալու պատրաստակամություն, կոնֆլիկտների խաղաղ լուծում և պատասխանատվության զգացում։ 
  • Աջակցում է դժվար իրավիճակներում՝  օգնելով հասկանալ իրավիճակը և գտնել լուծումներ։
Թերապևտիկ այգեգործություն
  • Այգեգործական թերապիայի ընթացքում, երեխան, գտնվելով բնության մեջ և խնամելով բույսերը, զգում է հանգստություն, նվազում է սթրեսի մակարդակը։ 
  • Թերապևտիկ այգեգործությունը զարգացնում է ձեռքի, մատների կոորդինացիան, ուժը և շարժողական հմտությունները։
  • Թերապիայի ընթացքում երեխան օգտագործում է բոլոր զգայարանները, ինչը հնարավորություն է տալիս զգայական աշխարհի հետ առավել սերտ շփվելու և հանգստանալու։
  • Թերապևտիկ այգեգործությունը հնարավորություն է տալիս խաղի միջոցով ճանաչել բնությունը։
  • Խմբային թերապիաների ժամանակ երեխաները սովորում են համագործակցել, լսել մյուսներին և համատեղ լուծել խնդիրները։
Էրգոթերապիա
  • Էրգոթերապիան օգնում է երեխային կատարել ամենօրյա առաջադրանքները՝ ինչպես հագնել հագուստը, օգտագործել սպասք, հոգ տանել անձնական հիգիենայի մասին։
  • Էրգոթերապիստն օգնում է երեխային արտաքին ազդակներին (լույս, հոտ, հպում, ձայն) արդյունավետորեն արձագանքել, կենտրոնանալ և մասնակցել կյանքի տարբեր իրավիճակներին։
  • Էրգոթերապիստը զարգացնում է ձեռքերի մանր մկանները, ինչը բարելավում է գրավոր աշխատանքը, ձեռքի վերահսկումը և մանր շարժումները։
  • Էրգոթերապիստը խաղային գործունեության միջոցով օգնում է երեխային շփման, համագործակցության և սոցիալական հմտությունների զարգացման գործում։